• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի և Բաթումի Ռուսթավելու անվան պետական համալսարանի միջև համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ

11 մարտի, 2025
Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի և Բաթումի Ռուսթավելու անվան պետական համալսարանի միջև համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025 թվականի մարտի 10-ին, Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի ռեկտոր Տիտե Արոշիձեի հրավերով, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի  ռեկտոր Ռուստամ Սաhակյանը և Վանաձորի քաղաքապետի խորհրդական, Վանաձորի համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Արման Բերնեցյանը ժամանել են Բաթում:

 Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանի ուղեկցությամբ նրանք այցելել են Բաթումի համալսարան, որտեղ հանդիպել են համալսարանի ռեկտոր Տիտե Արոշիձեի հետ:

 Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց համալսարանների պատմությունը, կրթական համակարգը և ապագա ծրագրերի վերաբերյալ տեսլականը:

 Կողմերը կարևորել են միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և քննարկել ուսումնական ու գիտահետազոտական ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև դասախոսների, գիտաշխատողների և ուսանողների փոխանակման հեռանկարները:

 Քննարկվել են համատեղ գիտաժողովների, ամառային դպրոցների, սիմպոզիումների, սեմինարների և մշակութային միջոցառումների կազմակերպման հեռանկարները։

 Այցի շրջանակներում ստորագրվել է Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի և Բաթումի Ռուսթավելու անվան պետական համալսարանի միջև համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիրը, որով նախատեսվում է ամրապնդել երկու համալսարանների գիտակրթական կապերը։

 Հանդիպմանը մասնակցել են Բաթումի համալսարանի ռեկտորի տեղակալներ Մերաբ Խալվաշին և Թամար Սիրաձեն, ինչպես նաև համալսարանի միջազգային կապերի և ռազմավարական զարգացման դեպարտամենտի ղեկավար Մարինե Գիորգաձեն։

 Այցի ընթացքում Վանաձորի համալսարանի ռեկտորն ու Վանաձորի քաղաքապետի խորհրդականը նաև այցելել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն, ապա Գլխավոր հյուպատոսի ուղեկցությամբ՝ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցի, որտեղ հանդիպել են «Վրաստանը մեր տունն է» համայնքային կառույցի ղեկավար կազմի հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: